Տյառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր
Փետրվարի 14-ին, Տյառնընդառաջի տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Տյառնընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: